26 մայիսի 2011 - 10:21 AMT
Հենրիխ Մխիթարյան. Մենք բոլորին ցույց տվեցինք, որ այսօր «Շախտյորն» ավելի ուժեղ է «Դինամոյից»

«Շատ լավ է, որ մենք հաղթել ենք, որովհետև մեզ համար դա հիանալի հնարավորություն էր ցույց տալ բոլորին, որ այսօր մենք ուժեղ ենք «Դինամոյից»: Շնորհավորում եմ խաղացողներին և բոլոր նրանց, ովքեր երկրպագել են մեզ»,- Ուկրաինայի գավաթի եզրափակիչում «Դինամոյի» նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակից հետո ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Կիսապաշտպանի խոսքերով, ամենագլխավոր այն էր, որ դաշտում տղաները մտածում էին միայն խաղի մասին: «Եթե մեզ մոտ թեկուզ չնչին մտքեր լինեին տան, առաջիկա արձակուրդի մասին, ապա, կարծում եմ, որ մենք կպարտվեինք: Ողջ բանը հոգեբանության մեջ է»,- ֆուտբոլիստի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Դա Մխիթարյանի երկրորդ տիտղոսն է «Շախտյորի» կազմում, ավելի վաղ ֆուտբոլիստը դարձել է Ուկրաինայի չեմպիոն: