Մայիսի 27-ին ժամը 11:00-ին կկայանա ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կներկայացվեն բեռնափոխադրող 4 ընկերությունների նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքները: Նիստի ընթացքում Հանձնաժողովի աշխատակազմը կներկայացնի վերոնշյալ շուկայում գործող տնտեսվարողներին պատասխանատվության ենթարկելու որոշման նախագիծը:
Օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ Հանձնաժողովը ապրիլի 6-ին վարչական վարույթ էր հարուցել վերոնշյալ շուկայում գործող 4 ընկերությունների հանդեպ: Դրանք են. «Չորս ընկեր», «Պրոֆ Իմպրոտեքս», «Նանիս» և «ՍՕՀՕ»: Համաձայն մամուլի հրապարակումների, ինչպես նաև առևտրականների հավաստիացումների, տարեսկզբին վերոնշյալ տնտեսվարողները բարձրացրել են Թուրքիայից և Չինաստանից ներկրվող ապրանքների համար առևտրականներից գանձվող վճարի չափը, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը: