Հայ փորձագետ, «Եվրոպական ինտեգրում» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը կարծում է, որ գոյություն ունի ոչ զրոյական հնարավորություն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիային կարող է փոխարինել Եվրամիությունը:
Այդ առումով Բեքարյանը կարևոր է համարում արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հայտարարությունը ԼՂ վերաբերյալ, որում նա չի բացառում Ֆրանսիայի փոխարինման հնարավորությունը:
Փորձագետի խոսքերով, դա կարող է ամրապնդել Մինսկի խումբը, սակայն դանդաղեցնել ղարաբաղյան հարցի շուրջ որոշման ընդունումը: