Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը խոստացել է անընդունելի համարել խուսափումը հարկերից, հատկապես խոշոր բիզնեսի համար:
Ըստ նրա, ՊԵԿ-ի աշխատանքը հիմնված է ռիսկերի գնահատման չափանիշների վրա, որոնք կան բոլոր ոլորտներում: «Ոլորտների վերլուծությունը ցույց է տալիս, որ ռեզերվներ կան բոլոր ոլորտներում, իսկ ռիսկերի չափանիշները նախանշում են հետագա քայլերը: Եվ իրոք, սահմանում ներկրումից մինչև իրացում շղթայում կան ռեզերվներ, այդ ուղղությամբ աշխատանք է տարվում»,-ասել է նա այդ կառույցի աշխատակիցների հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ավարտին:
Գագիկ Խաչատրյանը հավելել է նաև, որ այդ հարկատուների անունները կհրապարակվեն, երբ պետբյուջեն լրացուցիչ վճարներ ստանա: «Միայն եկամտահարկի գծով մենք մտադիր ենք այս տարի լրացուցիչ 11 մլրդ դրամ հավաքել»,-ասել է նա: