27 մայիսի 2011 - 16:05 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանի օպերայի թատրոնը հովանավորներ է փնտրում

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը «Ռոմեո և Ջուլիետ» բալետի պրեմիերային նվիրված մամլո ասուլիսում լրագրողներին հայտարարել է, որ Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հովանավորի կարիք ունի: «Բալետը դա ահռելի աշխատանք է և մեծ տանջանք: Այն նաև որոշ չափով վտանգավոր է, քանի որ բազմաթիվ վնասվածքներ կարելի է ստանալ», ասաց Պողոսյանը: Նա նաև նշեց, որ այժմ աշխատանքներ են տարվում հովանավոր գտնելու համար:

Նախարարը նաև նշեց, որ պետական բյուջեից արդեն միջոցներ են տրամադրվել, որոնք որպես լավ աշխատանքի խրախուսանք կհատկացվեն թատրոնի աշխատակիցներին:

ՖՈՏՈՇԱՐՔ