27 մայիսի 2011 - 16:40 AMT
Միջազգային ֆինանսական կորպորացիան Ամերիաբանկին ճանաչել է ամենաակտիվ թողարկող բանկ Անդրկովկասում

Ամերիաբանկն արժանացել է Համաշխարհային խմբի անդամ IFC-ի /Միջազգային ֆինանսական կորպորացիա/ կողմից "GTFP Award 2010" մրցանակին` Առևտրի ֆինանսավորման ծրագրի /GTFP/ շրջանակներում որպես ամենաակտիվ թողարկող բանկ Անդրկովկասի բանկերի մեջ: Այս մրցանակը IFC-ին առաջին անգամ է շնորհում Անդրկովկասի տարածաշրջանում գործող բանկի: Ամերիաբանկը նշված ծրագրով 2010թ. իրականացրել է փաստաթղթային ակրեդիտիվով և երաշխիքով գործարքներ շուրջ 26 մլն ԱՄՆ դոլարի չափով:

"GTFP Award 2010" մրցանակը հանդիսավոր պայմաններում հանձնվել է Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանին` Ստոմբուլում կայացած IFC-ի տարեկան ժողովի ժամանակ:

Ժողովին մասնակցել է աշխարհի շուրջ 190 բանկի 288 ներկայացուցիչ: Հանդիսավոր արարողությունից հետո խոշորագույն բանկերի ներկայացուցիչների հետ կազմակերպվել են հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են նաև հարցեր Ամերիաբանկի հետ ունեցած համագործակցության հետագա ընդլայնման և նոր գործընկերական հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ: Ամերիաբանկը հետայսու շարունակելու է ակտիվ գործունեությունը առևտրի ֆինանսավորման բնագավառում: