28 մայիսի 2011 - 17:55 AMT
Թբիլիսիում ցույցը ցրելուց հետո անցել է օրկու օր, քաղաքում դեռ գտնում են մահացածների

Թբիլիսում Ռուսթավելի պողոտայի շրջանի այգում նկատվել է տղամարդու դիակ:

Վրաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցչի չհաստատված տվյալների համաձայն մահացածը Նիկա Կվինտրաձեն է, որն անհետացել է մայիսի 26-ից հետո:

Ընդդիմության բողոքի ակցիաները Թբիլիսում տեղի են ունեցել մայիսի 21-25-ը: Մի քանի հազար մարդ պահանջել է նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հրաժարականը: Ընդդիմադիրները հրաժարվել են լքել Ռուսթավելի պողոտան ցույցի ժամկետի ավարտից հետո, որը գործել է մինչև մայիսի 26-ը:

Կեսգիշերից հետո հատուկ նշանակության ջոկատը ցրել է բողոքի ակցիան, որի ժամանակ մահացել է երկու մարդ: Ընդդիմության կապն այդ մարդկանց մահվան և այգում գտած դիակի միջև դեռ չի հաստատվել, հաղորդում է Lenta.ru-ն: