«Մասիս, Սիս և Նոր Հայաստան» Լճափնյա հանգստավայրերի շինարարության նախագիծը ներկայացվելու է միջպետական ցուցահանդեսում` նվիրված ԱՊՀ ձևավորման 20-ամյակին, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Նա նշել է, որ նախագիծը մայիսի կեսերին արդեն ներկայացվել է Դուբայում առաջին ներդրումային համաժողովում:
Հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մոսկվայում Համառուսական ցուցահանդեսային կենտրոնում տեղի կունենա միջպետական ցուցահանդես` նվիրված ԱՊՀ ձևավորման 20-ամյակին: Ցուցահանդեսն անցկացվում է «ԱՊՀ-ի 20 տարին. գործընկերության նոր հորիզոններ» անվանումով:
Մայրաքաղաքից 16 կմ հեռավորության վրա` Եղվարդի մոտակայքում կկառուցվի «Մասիս, Սիս և Նոր Հայաստան» Լճափնյա հանգստավայրերը: Ռոբերտ Հարությունյանի խոսքերով, նախագիծը բավական խոշոր է, որի պատճառով որոշում է ընդունվել բաժանել այն մի քանի մասերի, մասնավորապես, նախատեսվում է ստեղծել ենթակառուցվածքներ ջրամբարի հիման վրա, որի հաշվին ներդրողների հետաքրքրությունը կաճի ջրամբարին կից օբյեկտներ ստեղծելու համար:
Ծրագրի մեկնարկը եղել է 1,5 տարի առաջ. 2008թ.-ի դեկտեմբերին ծրագրի միայն հայեցակարգն էր պատրաստ: Ինչպես նշեց Ռ. Հարությունյանը 1 ամսվա ընթացքում պարզ կլինի ծրագրի կառավարումն իրականացնող միջազգային մեծ փորձ ունեցող ընկերությունը:
Ծրագրի մենեջմենթը` կառավարումն, իրականացնելու է Էմ Ջի Էն Միրաժ ընկերությունը. եթե համագործակցության պայմանագիրը ստորագրվի: Այս ընկերությունն իր փորձն ու հմտություններն է ներդրելու: Ինչպես ասաց Ռ. Հարությունյանը, պայմանագրի ստորագրումից հետո միայն արդեն ձեռնամուխ կլինեն նաև ներդրողների ներգրավման աշխատանքներին: Նա ընդգծեց, որ այս ընկերության մուտքը նշանակում է կորպորատիվ մենեջմենթի ներգարվում, որը ներդորղներին վստահություն կներշնչի այս ծրագրում ֆինանսներ ծախսելու: Իսկ ծրագրի նպատակահարմարությունը գնահատել է միջազգային համբավ ունեցող Դը Ինովեյշն գրուպ ընկերությունը:
Ծրագրին արժենալու է 500 մլն դոլար: Ծրագրի շինարարությունը նախատեսված էր սկսել 2010թ.-ին, սակայն ինչպես նշեց Ռ. Հարությունյանը ճգնաժամն այն հետաձգեց մինչև 2011թ.-ի սկիզբ: Համալիրը նախատեսված է ավարտել 2015թ.-ին: Այն ըստ Ռոբերտ Հարությունյանի համազգային ծրագրի է վերածվելու և խորհրդանշելու է վերածնված Հայաստանը Եղեռնից 100 տարի անց: