31 մայիսի 2011 - 10:58 AMT
Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Քանդակների այգում երեխաների համար կանցկացվի տոնական ծրագիր

«ԱրմենՏել» ընկերությունը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում են Երեխաների պաշտպանության Միջազգային օրվան նվիրված շքեղ տոնական ծրագրի կազմակերպման մասին:

«ԱրմենՏել»-ի աջակցությամբ հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Քանդակների այգում երեխաների համար կկազմակերպվի ստեղծագործական ծրագիր՝նկարչություն, խեցեգործություն, բատիկ: Տոնական ծրագիրը կշարունակվի համերգով` մանկական պարային համույթների, ջազ-խմբերի և հայկական էստրադային աստղերի մասնակցությամբ և կավարտվի հրավառությամբ:

«ԱրմենՏել»-ը ուրախ է հրավիրել երեխաներին և նրանց ծնողներին մասնակցելու տոնակատարությանը: Հուսով ենք, որ կկարողանանք մեր փոքրիկներին նվիրել անմոռանալի տոնական տրամադրություն, ուրախ ու հետաքրքիր խաղեր և դրական զգացմունքների նոր լիցքեր», - նշեց «ԱրմենՏել» հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«ԱրմենՏել» ընկերությունը հանդիսանում է մանուկների և պատանիների համար Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից կազմակերպվող ստեղծագործական ծրագրերի կորպորատիվ գործընկեր և հովանավոր: