31 մայիսի 2011 - 11:08 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ռոման Պավլյուչենկո. Չնայած Հայաստանի հավաքականի հանդեպ մեծ հարգանքին` մենք պետք է հաղթենք

Մայիսի 30-ին ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը Մոսկվայում սկսել է պատրաստվել Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը:

Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ռոման Պավլյուչենկոն հայտարարել է, որ նրանք խաղում են սեփական հարկի տակ և անպայման պետք է հաղթանակ տանեն: «Չնայած Հայաստանի հավաքականի հանդեպ մեծ հարգանքին` մենք պետք է հաղթենք նրան»,- ասել է նա, գրում է gazeta.ru-ն:

Ռուսաստանի հավաքականի հարձակվողը խոստովանել է, որ Երևանում ոչ ոքին նրանց համար վատ արդյունք էր: «Ես Երևանում չեմ խաղացել: Արդյունքը մեզ համար վատ էր, թեև դա ոչ ոքի էր արտագնա խաղում: Իսկ վատ արդյունքներից հետո ոչինչ չի հիշվում»:

ՖՈՏՈՇԱՐՔ