2 հունիսի 2011 - 13:53 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Տիգրան Սարգսյանը որոշել է առայժմ չմիջամտել նոտարական գրասենյակների միջև մրցակցության ձևավորմանը

Հայաստանի կառավարության անցկացրած մոնիտորինգը խոսում է այն մասին, որ անգամ նոտարական գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների սակագների սահմանումից հետո գրասենյակների սեփականատերերը շարունակում են առավելագույն գումար գանձել: Այդ մասին հունիսի 2-ին կառավարության նիստից առաջ հաղորդել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այս կապակցությամբ Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը բացատրություններ ներկայացրեց, որոնց համաձայն նոտարական գրասենյակների ստացած տարբերությունը հստակ սակագների սահմանումից հետո զգալիորեն կրճատվել է: Նրա խոսքով, դա կհանգեցնի նրան, որ այդ գրասենյակների միջև մրցակցությունը կբացակայի, իսկ մատուցվող ծառայությունների որակը կնվազի:

Այս կապակցությամբ վարչապետը որոշել է ժամանակավորապես դադարեցնել գրասենյակների գործունեության հանդեպ հսկողությունը և այդ հարցին վերադառնալ որոշ ժամանակ անց` հույս ունենալով, որ ձևավորված մրցակցության արդյունքում ծառայությունների սակագները կնվազեն, իսկ որակը կբարձրանա:

ՖՈՏՈՇԱՐՔ