2 հունիսի 2011 - 18:11 AMT
Հայաստանում լեռնագնացության միջազգային փառատոնը մեծ հետաքրքրություն է առաջացրել լեռնագնացների շրջանում

Մայիսի 21-ից 31-ը Հայաստանում կայացավ լեռնագնացության երկրորդ միջազգային փառատոնը: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդեց «Լեռներն ի վեր» ակումբի հիմնադիր Մխիթար Մխիթարյանը, այդ տարի փառատոնն ավելի կազմակերպված ձևով անցավ և մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում: «Փառատոնի մասնակիցները դեռ չեն հեռացել երկրից, քանի որ ցանկանում են ևս մի քանի քարայր այցելել: Հարկ է նաև նշել, որ այս տարի միջոցառմանը 17 լեռնագնաց է մասնակցել»,- ասել է Մխիթարյանը` ավելացնելով, որ նախատեսվում էր, որ փառատոնին 24 լեռնագնաց կմասնակցի, սակայն Իրանից խումբը չկարողացավ ժամանել փառատոնին:

Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավար Սյուզաննա Ազոյանն իր հերթին նկատել է, որ արտասահմանյան լեռնագնացներին, մասնավորապես, դուր է եկել Հայաստանի բնությունը:

Փառատոնին մասնակցում էին լեռնագնացներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ուկրաինայից, Ավստրիայից:

Միջոցառումը կազմակերպել էր «Լեռներն ի վեր» (Up the Rocks) ակումբը` Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: