3 հունիսի 2011 - 12:04 AMT
ԱՊՀ ֆինանսների նախարարներըը Կիևում կքննարկեն ֆինանսատնտեսական ընթացիկ իրավիճակը

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մեկնել է Ուկրաինա ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության 5-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Հունիսի 4-ին Կիևում կայանալիք նիստի ընթացքում անդամ-երկրների ֆինանսների նախարարները կքննարկեն ֆինանսատնտեսական ընթացիկ իրավիճակին, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև ֆինանսական ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Նույն օրը ՀՀ ֆինանսների նախարարը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի հերթական նիստին, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: