3 հունիսի 2011 - 12:06 AMT
ՀԿԵՈՒ-ն շարունակում է աջակցել Հայաստանի տնտեսության արտահանման հատվածին

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ճկուն ռազմավարության իրականացման և գնաճային ռիսկերի զսպման նպատակով, որոշել է անփոփոխ թողնել միջազգային հաղորդակցության փոխադրման վճարի հաշվարկի շտկող գործակիցները 3-րդ եռամսյակի համար: Այսպիսով, հուլիսի 1-ից միչև սեպտեմբերի 30-ը միջազգային բեռնափոխադրումների համար կգործեն 2-րդ եռամսյակի փոխադրման վճարի հաշվարկի շտկող գործակիցները:

Սակագների ձևավորման հիմք են հանդիսանում ԱՊՀ երկրների Սակագնային համաձայնագրի դրույթները, ՀՀ-ում տնտեսական վիճակի մասին տվյալները և ապագայի կանխատասումները, ներկա հոսքերի կառուցվածքը, Հայաստանի արդյունաբերության զարգացման նախագծերը, «ՀԿԵՈՒ» ՓԲԸ Տնօրենների խորհուրդի կողմից հաստստված բյուջետային ցուցանիշները:

«ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ի սակագնային քաղաքականությունը ուղղված է արտահանման աջակցությանը, փոխադրումների ազգային շուկայի զարգացմանը և ձեռնարկության նկատմամբ հավասարակշռված մոտեցմանը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: