3 հունիսի 2011 - 12:58 AMT
Բյուրականի աստղադիտարանի դիտակներն ուսումնասիրելու են տիեզերական աղբը

Հայաստանի ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը մասնակցելու է տիեզերական աղբի հայտնաբերման և ուսումնասիրամն ռուսական նախագծին: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, այս տարվա օգոստոսին Հայաստանի ԳԱԱ-ն և Ռոսկոսմոսը ստորագրելու են համաձայնագիր «Տիեզերական աղբի ուսումնասիրման և Բյուրականի աստղադիտարանի դիտակների արդիականացման մասին»: Ինչպես նշել է Հարությունյանը, այդ համաձայնագրի շրջանակներում աստղադիտարանին տրամադրվելու է շուրջ 2 մլն եվրո դիտակների վերականգնման և տիեզերական աղբի ուսումնասիրման համար:

«Համաձայնության շուրջ բանակցությունները տարվում են ամենաբարձր մակարդակում»,- ասել է աստղադիտարանի տնօրենը: Նրա խոսքերով, համագործակցության շրջանակներում ռուսական կողմը ոչ միայն արդիականացնելու է Բյուրականի աստղադիտարանի նյութատեխնիկական բազան, այլ նաև վճարելու է աստղադիտարանի գիտաշխատողներին:

Ինչպես հաղորդել է Հարությունյանը, սպասվում է, որ արդեն օգոստոսին Ռուսաստանից աստղադիտարան են բերվելու նոր դիտակներ: