3 հունիսի 2011 - 13:42 AMT
Աբգար Ափինյան. Աղանդավորները սխալ են, բայց պետք չէ նրանց հալածել

Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը գտնում է, որ Հայաստանում գոյություն ունեցող կրոնական աղանդների և դրանց դեմ տարվելիք պայքարը թուլացել է, որի պատճառով ավելացել է աղանդների քանակը: «Պայքարելով աղանդի դեմ, մենք չունենք աղանդի հստակ սահմանում: Աղանդի առաջին նշանը դա ավետարանի բովանդակության շեղումն է: Աղանդներին հատուկ է այն տեսակետը, որ հենց իրենց է տրված իսկական քարոզելու իրավունքը: Նրանց հատուկ է աղանդի ղեկավարի պաշտամունքը, աղանդի անդամները շփվում են միմյանց հետ և մեկուսացված են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ափինյանը:

Միությունը Ավետարանական եկեղեցուց ստացել է գրություն, որի համաձայն նրանք հերքում են իրենց աղանդ լինելը: Ափինյանը գտնում է, որ չնայած նրան, որ աղանդավորները սխալ են, պետք չէ նրանց հալածել: Եթե պայքարել, ապա սիրով, ասում է նա և ավելացնում, որ հալածանքը քրիստոնյային վայել չէ, և պետք է պարզապես ետ բերել նրանց Հայ առաքելական եկեղեցի: «Որքան շատ հալածես աղանդներին, այնքան ավելի կմիավորվեն նրանք և կուժեղանան,- ասաց նա:Ափինյանը նաև գտնում է, որ հասարակության մոտ թյուր կարծիք է եկեղեցու նկատմամբ: Նա գտնում է, որ մարդիկ նույնպես պետք է պայքարեն դրա դեմ, քանի որ եկեղեցու մաս են կազմում: Ափինյանի կարծիքով անհրաժեշտ են բարեգործական ծրագրեր, որովհետև աղանդավոր են դառնում սոցիալապես անապահով մարդիկ, ում աղանդավորները օգնություն են ցուցաբերում: