3 հունիսի 2011 - 17:51 AMT
Ո'չ հունիսին, ո'չ էլ հուլիսին Քեթրին Էշթոնը չի պատրաստվում Հայաստան գալ

Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը չի պատրաստվում Հայաստան գալ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է գերագույն ներկայացուցչի մամլո քարտուղարի տեղակալ Մայա Կոսիյանչիչը, ԵՄ գերագույն ներկայացուցիչը Հայաստան չի ժամանի ո'չ հունիսին, ո'չ էլ հուլիսին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քեթրին Էշթոնը Երևան կժամանի այս տարվա մայիսին: