Հունիսի 2-ին Մասաչուսետսի Հայագիտության ազգային ասոցիացիայում (NAASR) Լոնդոնի հայագիտության ինստիտուտի տնօրեն, մարդաբան Սյուզան Փաթթին հանդես է եկել «Ովքեր են հայերը» խորագրով դասախոսությամբ: Նա համանուն գրքի հեղինակն է:
«Ովքեր են հայերը» գիրքը պատմում է Հայոց 3000 ամյա պատմության, մշակույթի, արվեստի, կրոնի և այլ երևույթների մասին: Այն նաև պատմում է Հայաստանի երրորդ հանրապետության մասին: