Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 4-ին ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամի» նախագահ Սեմ Սիմոնյանին: Հանդիպման ընթացքում «Սիմոնյան կրթական հիմնադրամի» նախագահը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է Երևանում Հիմնադրամի կողմից կառուցվող և արդեն օգոստոսին շահագործման հանձնվելիք Ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոնի հնարավորություններն ու ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, այդ ոլորտում երիտասարդների համար մասնագիտական ուսուցողական ծրագրերի իրականացմանը:
Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ժամանակակից մշակույթի ձևավորմանն ուղղված Հիմնադրամի նախաձեռնությունը` այն համարելով արդի պահանջ և անհրաժեշտություն:
Զրուցակիցները խոսել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարների և մեր երկրում «Սիմոնյան կրթական հիմնադրամի» գործունեության հետագա ծրագրերի մասին, հաղորդում է Հայաստանի ղեկավարի մամլո ծառայությունը: