Լևոն Արոնյանը առաջիկա կարևոր մրցումներին և, մասնավորապես, աշխարհի թիմային առաջնությանը նախապատրաստվելու նպատակով ժամանել է Հայաստան, որտեղ գտնվելու է ավելի քան մեկ ամիս: Արոնյանը արդեն հանդիպել է «Միկա» շախմատային ակումբի սաների հետ և վարպետության դաս անցկացրել, հաղորդում է armchess.am-ը:
Հնդակական Բխուբենսվար քաղաքում շարունակվում է միջազգային շախմատային մրցաշարը: 10-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը հաղթանակ է տարել Սերգեյ Կասպաչովի նկատմամբ (Բելառուս) և հավաքել 8 միավոր: