7 հունիսի 2011 - 19:21 AMT
Կարեն Զաքարյանը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրենի պաշտոնակատար

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Զաքարյանը: Ինչպես նշվում է ֆոնդային բորսայի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, 2002 թվականից սկսած Կարեն Զաքարյանը զբաղեցրել է Հայաստանի Ֆոնդային Բորսա ինքնակարգավորվող կազմակերպության Գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը: Բորսայի վերակազմակերպման և NASDAQ OMX-ի կողմից ընկերությունը ձեռք բերելուց հետո պարոն Զաքարյանը վերանշանակվել է Բորսայի Գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնում` միաժամանակ ղեկավարելով Բորսայական ծառայությունների և Բիզնեսի զարգացման դեպարտամենտների աշխատանքները:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանն իր պաշտոնից հեռացավ հունիսի 1-ին: