ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ կազմակերպության աշխատանքի մեջ է ներգրավել անվանի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ղեկավարի խոսքերով, դա արվել է միջազգային ֆուտբոլում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում :
Դոմինգոն մտել է «իմաստության հանձնաժողովի» մեջ, միանալով այլ նշանավոր անձնանց` ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսենջերին և ՀԴԲ նախկին ղեկավար Լուիս Ֆրիխին:
«Այս ջենտլմենները դարձել են իմ խորհրդաականները, նրանք մասնագետներ չեն, դա ավելի շուտ իմաստության խորհուրդ է: Պետք է ասել, որ դա այդքան էլ դուր չի գալիս իմ գործադիր հանձնաժողովին, որովհետև նրա անդամները կարծում են, որ հենց նրանք են իմաստության խորհուրդը: Դոմինգոն ուրախ է և հպարտ, որ դարձել է մեր կազմակերպության անդամ, ինչպես և Քիսինջերը»,- Բլատերի խոսքերը հաղորդում է sports.ru-ն:
«Ցանկանում եմ ասել, որ մենք կարող ենք վերադարձնել վստահությունը ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նկատմամբ»,- ասել է Բլատերը: