2013-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի և Մոնտենեգրոյի երիտասարդական հավաքականների խաղում երկու գոլի հեղինակ Էդգար Մալաքյանը խոստովանել է, որ նրանք շատ հավաքված են խաղացել և իրագործել են իրենց առջև դրված նպատակը:
«Մարզիչը շատ լավ կարողացել է տրամադրել մեզ խաղին, մրցակիցը բարձրակարգ ֆուտբոլ էր ցուցադրում և ֆիզիկապես ուժեղ, բայց մենք մեր աշխատանքի և ցանկության շնորհիվ կարողացանք հաղթել»,- ասել է Մալաքյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը համոզված է, որ յուրաքանչյուր խաղում հավաքականը ցույց է տալու իր խաղը