8 հունիսի 2011 - 13:24 AMT
Հայաստանն ակտիվ ընթանում է դեղագործական ոլորտում միջազգային չափանիշների ներմուծման ուղիով

Հայաստանի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի դեղագործական ոլորտում միջազգային չափանիշների ներմուծմանը, որից ելնելով 2010-ի նոյեմբերի 25-ին որոշում է ընդունվել այն մասին, որ բոլոր դեղարտադրողները պետք է անցում կատարեն GMP չափանիշի: Ինչպես հաղորդել է Գերազանցության կենտրոնի ղեկավար, «Ֆարմա» ամսագրի գլխավոր խմբագիր Արամ Ղազարյանը, այսօր Հայաստանում գործում են մի քանի արտադրողներ, որոնք արդեն աշխատում են այդ չափանիշով:

Իր հերթին Հայաստանի Դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը հավելել է, որ միությունը դիմել է կառավարությանը ընդունված որոշման գործողության ժամկետները 2011-ի հունվարից մինչև 2012-ը երկարացնելու համար այն պատճառով, որ տեղի ընկերությունները չեն հասցնում արտադրության մեջ ներդրումներ կատարել GMP չափանիշի ներմուծման համար: Ավելին, ինչպես հաղորդել է Սամվել Զաքարյանը, աշխատանքներ են տարվում նաև GDP չափանիշի ներմուծման ուղղությամբ, որոնց արդյունքները շուտով ներկայացվելու են Հայաստանի կառավարության քննարկմանը: Բացի դրանից միությունը դեմ է երրորդ երկրներից դեղ ներմուծելու կառավարության քաղաքականությանը մրցակցությունը բարձրացնելու և գները նվազեցնելու նպատակով: