8 հունիսի 2011 - 13:45 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ազգային կինոկենտրոնը կցուցադրի ֆիլմեր «Նաիրի» կինոթատրոնում

«Նաիրի» կինոթատրոնում Հայաստանի ազգային կինոկենտրոնը կցուցադրի ծրագրային ֆիլմեր, այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: «Մենք հիմա բանակցություններ ենք վարում կինոթատրոնի ղեկավարության հետ և շուտով մենք կվարձակալենք կինոդահլիճը», ասաց Գևորգյանը: Ըստ նրա, կինոթատրոնում պետք է ցուցադրվի որակյալ կինո: Ծրագրում նախատեսված են դպրոցականների համար ֆիլմեր, որոնց շրջանակներում կցուցադրվեն հայ դասական գրականության հիման վրա նկարահանված կինոնկարներ, ինչպես նաև մանկական ֆիլմեր: Նախատեսվում է նաև հեղինակավոր կինոփառատոնների լավագույն ֆիլմերի ցուցադրությունը: «Եթե մենք կարողանանք նման կինոփառատոններից գոնե 10 ֆիլմ բերենք Հայաստան, ապա մեր հասարակության մեջ կփոխվի ֆիլմի մասին կարծիքը», հավելեց Գևորգյանը:

ՖՈՏՈՇԱՐՔ