8 հունիսի 2011 - 15:09 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտորը մեկնաբանել է բուհի շուրջ ստեղծված իրարանցումը

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լյա Մորվեյքը մտադիր է դիմել դատախազություն և բողոք ներկայացնել այն անձնանց դեմ, ովքեր վարկաբեկել են համալսարանը: Ինչպես նշել է Երևանում մամլո ասուլիսում Մորվեյքը, վերջին ժամանակները համալսարանի և նրա դասախոսների հասցեին նամակներ են ստացվում, ինչպես նաև հոդվածներ են հրապարակվում, որոնք վարկաբեկում են բուհը: Նա հերքել է լուրերն այն մասին որ համալսարանում տիրում է անառողջ մթնոլորտ:

Մեկնաբանելով այն, որ համալսարանի դասախոսների մի խումբ դատի է տվել համալսարանին այն պատճառով, որ այն չի երկարացրել նրանց հետ պայմանագիրը, Մորվեյքը հաղորդել է, որ առաջին ատյանի դատարանը որոշում է ընդունել նրանց օգտին, սակայն նա մտադիր է դիմել Բողոքարկիչ դատարան:

Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ ՀՖՀՀ պրոռեկտոր Արայիկ Նավոյանը վիճել է և նույնիսկ հարվածել համալսարանի շրջանավարտ Սոկրատ Մկրտչյանին, Մորվեյքն ասել է, որ դասախոսների և ուսանողների միջև վեճեր միշտ են լինում և որ նա չի հասկանում, թե ինչու է այս միջադեպը նման աղմուկ բարձրացրել:

Իր հերթին Արայիկ Նավոյանն ասել է, որ Մխիթարյանն արդեն ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար:

ՖՈՏՈՇԱՐՔ