Հունիսի 15-ին և 16-ին Գլենդեյլի կենտրոնական գրադարանում կայանալու է բաց դասախոսություն, որտեղ ելույթ է ունենալու ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մովսիսյանը:
Մովսիսյանը ներկայացնելու է «Հայ ազգի ծագումնաբանության մասին կարևոր նյութեր» և «Վանի թագավորության էթնիիկ պատկերը» թեմաները: Երկրորդ օրը նա ներկայացնելու է «Իսլամացված հայերի խնդիրները» և «Մեսրոպ Մաշտոցը և հայ գրի վերածնունդը» թեմաներով դասախոսություններ: