Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը շարունակում է հաղթարշավը Լոնդոնի «Queen's Club» մրցաշարում: Երկրորդ շրջանում նա ընդամենը 72 րոպեում վստահ հաղթանակ է տարել սերբ Իլյա Բոզոլյակի նկատմամբ: Երկու սեթերում թենիսիստը հաղթել է 6:4, 6:4 հաշվով: Նա թենիսիստների առաջին հանդիպումն էր:
Քառորդ եզրափակիչում Նալբանդյանի հաջորդ մրցակիցը լինելու է Ֆերնանդո Վերդասկոն (Իսպանիա):Մինչ այդ թենիսիստները հանդիպել են երկու անգամ, և առավելությունը 2:0 հաշվով Նալբանդյանի կողմն է: