9 հունիսի 2011 - 12:35 AMT
«ԱրմենՏելը» գործարկել է նոր «Մեգա+» անսահմանափակ ինտերնետի սակագնային փաթեթներ

«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Hi-Line ծառայության նոր «Մեգա+» անսահմանափակ սակագնային փաթեթների գործարկման մասին:Նոր սակագնային փաթեթներում «Մեգա+256», «Մեգա+512» և «Մեգա+1024» գիշերային ժամերին՝ 01:00-ից մինչև 09:00 կրկնակի անգամ կավելանա ինչպես ելքային, այնպես էլ մուտքային ինտերնետ-տրաֆիկի արագությունը: «Մեգա+2048» ՍՓ-ում մուտքային կապուղու թողունակաությունը կավելանա մինչև 3 Մբ/վ, իսկ ելքային կապուղունը կկազմի 896 Կբ/վ:

Hi-Line ծառայության նոր անսահմանափակ սակագնային փաթեթին կարող են միանալ ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները: 12 ամսով պայմանագիր կնքելու դեպքում ամսեկան բաժանորդային վարձը «Մեգա+256», «Մեգա+512», «Մեգա+1024» և «Մեգա +2048» կազմում է համապատասխան 4500, 6000, 8000 և 12000 դրամ:

«Մենք ուրախ ենք կրկին մեր բաժանորդներին անակնկալ մատուցել` ինտերնետի արագության ավելացման տեսքով: Մաղթում ենք մեր հաճախորդներին աշխատանքից և համաշխարհային ցանցում շփվելուց ստանալ միայն դրական լիցքեր», - նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նոր բաժանորդներին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ: Նրանցից չի գանձվում միացման վճարը և Hi-Line ծառայության օգտագործման առաջին ամսվա բաժանորդավճարը: Իսկ գործող բաժանորդները ցանկացած պահի կարող են վերակնքել իրենց պայմանագրերը և անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող «Մեգա+» սակագնային փաթեթի:

«Մեգա+» -ին միացած բաժանորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կարող են անցնել միայն դեպի ավելի բարձր արագությամբ սակագնային փաթեթներ: Պայմանագրի կնքմանը կամ վերակնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա+» սակագնային փաթեթի և նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար: