9 հունիսի 2011 - 15:27 AMT
Հոգեբան. Հայաստանում զգալիորեն աճել է ինքնասպանությունների թիվը

Հայաստանում ինքնասպանությունների թիվը զգալիորեն աճել է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Նրա խոսքերով, Հայաստանում ամենից շատ ինքնասպանություն են գործում երիտասարդները և տարեց մարդիկ: Երիտասարդների շարքում ինքնասպանության պատճառը միայնության զգացմունքն է, իսկ տարեցների շարքում` այն զգացողությունը, որը ծանր բեռ են իրենց հարազատների համար: Նրա խոսքերով, մարդուն ինքնասպանության կարող է դրդել ծանր սոցիալական կամ տնտեսական դրությունը:

Բացի դրանից, Նալչաջյանն ուշադրություն է դարձրել նրան, որ ինքնասպանությունների մասին հաճախակի հրապարակումները կարող են նպաստել սուիցիդի քանակի աճին և խորհուրդ է տվել չլուսաբանել ինչ-որ ինքնասպանության պատճառները ամենայն մանրամասնությամբ, քանի որ դրանով վնաս են հասցնում հասարակությանը: