9 հունիսի 2011 - 17:09 AMT
Հրանուշ Հակոբյանը Կանադայում Հայաստանի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքի խնդիրները

Հունիսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանին:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթելով արդյունավետ աշխատանք` նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունությունն ու առաջիկա ծրագրերը:

Զրուցակիցները քննարկեցին Կանադայի հայ համայնքի հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց Հայրենիք-Սփյուռք տնտեսական գործակցության ակիտվացման, Սփյուռքի ներուժն ի նպաստ Հայաստանի Հանրապետության ծառայեցման և օգտագործման, հայապահպանության նպատակով ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին, Կանադայի հայ համայնքի պատմության գրառմանը, համայնքի վերաբերյալ ճանաչողական ֆիլմի նկարահանմանը, երիտասարդության հետ աշխատանքների ակտիվացմանը և այլ խնդիրների, հաղորդում է Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: