9 հունիսի 2011 - 18:57 AMT
Արաբ, հրեա և հայ արտիստներից բաղկացած համույթը համերգ կտա Ստամբուլում

Արաբ, հրեա և հայ արտիստներից բաղկացած The Yuval Ron համույթը հունիսի 9-ին համերգով հանդես կգա Ստամբուլի Sultanahmet Amphitheatre-ում: Համերգը կազմակերվպել է Միջմշակութային երկխոսության պլատֆորմը, Ստամբուլի քաղաքապետարանի մշակութային Ku"ltu"r հաստատությունը, հաղորդում է Today’s Zaman-ը:

Խումբը կազմավորվել է շուրջ մեկ տասնամյակ առաջ, որի նպատակն է մեղմել ազգային, ռասայական, կրոնական և մշակութային տարբերությունները երաժշտության և պարի միջոցով:

Խումբը երկար ճանապարհ է անցել 1999թ-ից սկսած իրենց հոգևոր կատարումներով և հանդիսատեսին մաքուր երաժշտության հետ կապելով: Նրանց երաժշտությունը հնչում է ֆիլմերում, թատրոններում և պարային համարներում: