10 հունիսի 2011 - 20:55 AMT
Իրանում վնասազերծվել են Քրդիստանի և Արևմտյան Ադրբեջանի տարածքներում գործող ահաբեկիչներ

Իրանի հետախուզության և անվտանգության աշխատակիցների համատեղ ուժերով իրականացված երկօրյա մասշտաբային օպերացիայի արդյունքում վնասազերծվել է ահաբեկչական խմբավորում, որը գործում էր Քրդիստանի և Արևմտյան Ադրբեջանի տարածքներում: Ինչպես հաղորդում է Iran.ru-ն, այդ մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին, օպերացիայի արդյունքում 4 ահաբեկիչ սպանվել է, երեքը ձերբակալվել են: Հետախուզության ծառայության պետը հիշեցրել է նաև երեք օր առաջ ոչնչացված խմբավորման մասին, որը կապված էր Քոմալա խմբի ահաբեկիչների հետ և բազմաթիվ ահաբեկչություններ էր իրականացրել Իրանի արևմուտքում: