11 հունիսի 2011 - 13:02 AMT
Դուշանբեում ԵվրԱզԷս շրջանակներում քննարկվել է միգրացիայի խնդիրը

Դուշանբեում քննարկել են ԵվրԱզԷս շրջանակներում սոցիալական քաղաքականությունը և ԱՊՀ երկրներում միգացիայի խնդիրը: Հատկապես կանգ են առել սոցիալ-ժողովրդագրական քաղաքականության, աշխատանքի ընդհանուր շուկայի ձևավորման, աշխատանքային միգրացիայի կարգավորման վրա: Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն հանձնաժողովին կից սոցիալական քաղաքականության խորհրդի նիստում քննարկվել է 2010-ի արդյունքներով սոցիալ-աշխատանքային հարաբերությունների իրավիճակը միության անդամ-երկրներում և դրանց կարգավորման միջոցները: