Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ընդունել է ՀՀ ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Հայրո Գալստյանին եւ նրա տեղակալներին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում առողջապահության, մասնավորապես, ուռուցքաբանական ոլորտի զարգացման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել հյուրերին Արցախ ժամանելու եւ տեղում բժշկական ծառայություններ մատուցելու համար՝ այն համարելով կարեւոր ու պահանջված նախաձեռնություն:
Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Սերգեյ Մովսեսյանը: