Ռուսաստանի Դաշնության Ազգային տոնի` Պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 11-ին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն:
Շնորհավորելով դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին և դեսպանատան աշխատակիցներին տոնի առթիվ՝ Հանրապետության ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի ռազմավարական գործընկերությունը օրեցօր ընդլայնում է համագործակցության ոլորտները և համատեղ ջանքերի շնորհիվ կշարունակի ամրապնդվել՝ ի նպաստ հայ և ռուս ժողովուրդների: