Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Հյուսիսային պողոտայում միավորել է երիտասարդների Երևանից և Հայաստանի մարզերից, որպեսզի առաջին անգամ անցկացնի Balloon Fiesta.
Ինչպես նշեց Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Ավագյանը, այս միջոցառումը ընդունված է աշխարհում, իսկ Հայաստանում անցկացվում է առաջին անգամ և նապատակ ունի միավորել երիտասարդներին մեկ ծրագրի շուրջ:
Փուչիկների վրա երիտասաևդները գրում են իրենց երազանքները և բաց թողնում օդ` հույս ունենալով, որ դրանք կկատարվեն: Միջոցառումը ուղեկցվում է ժամանակակից համերգով, կանցկացվեն նաև տարբեր բնույթի մրցույթներ, որոնց հաղթողները կպարգևատրվեն: