22 դեկտեմբերի 2000 - 16:53 AMT
ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՄՏԱԴԻՐ Է ՎԱՃԱՌԵԼ ԻՐ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՏՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ, ԳՐՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԸ
22.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Գերմանական Frankfurter Rundschau հաղորդել է, որ մեդիա-մագնատ Բորիս Բերեզովսկին ակտիվ բանակցություններ է վարում` իրեն պատկանող «Կոմերսանտ» հրատարակչական տան վաճառքի շուրջ:
Թերթի տվյալներով, հավանական գնորդներից է հայկական ծագում ունեցող ռուսաստանյան մեծահարուստ Արա Աբրահամյանը:
«1993 թվականից 40-ամյա Աբրահամյանը «Սոգլասիե» ՓԲԸ նախագահն ու գլխավոր բաժնետերն է: Այդ ընկերությանն է պատկանում Արխանգելսկի շրջանի ադամանդի Լոմոնոսովյան հանքավայրի քառորդ մասը, որի պաշարները գնահատվում են 12 մլրդ. դոլար: Աբրահամյանին է պատկանում նաեւ «21 դար Սոգլասիե» հրատարակչությունը: Բացի այդ, նա Ռուսաստանի հայերի միության նախագահն է», - գրում է գերմանական թերթը:
Frankfurter Rundschau հաղորդում է նաեւ, որ ինքը` Բերեզովսկին հերքել է հրատարակչական տան վաճառքի շուրջ բանակցությունների փաստը: --0--