22 դեկտեմբերի 2000 - 16:52 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԵՄ Է ՆԱՏՕ-ի ԸՆԴԼԱՅՆՄԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
22.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Հայաստանը մտադիր է զարգացնել համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, սակայն մենգ անգամ չենք մտածում մեր երկրի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին»:
Այս մասին ասել է Հայաստանի նախագահը` Reuters-ին տված հարցազրույցում: Քոչարյանը հանդես է եկել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ` նշելով, որ «նոր ռազմական բաղադրամասերի» առկայությունը չի կարող նպաստել խաղաղության եւ կայունության հաստատմանը տարածաշրջանում: «Պետք է չափաղանց զգույշ լինել` տարածաշրջանում «սպառազինությունների նոր վազք» թույլ չտալու համար, - ասել է Հայաստանի նախագահը: --0--