Այս տարի հայ զբոսաշրջիկների համար հանգիստն Անթալիայում և Բաթումիում թանկացել է: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը, տուրիստական փաթեթների սակագները հանգստյան այդ վայրերի համար բավական բարձրացել են, և հայերին ավելի ձեռնտու կլինի հանգստանալ Հայաստանում: «Օրինակ, Թուրքիայում կամ Բաթումիում չորս անձի համար յոթից տաս օրվա հանգիստը կարժենա $3000-4000, իսկ Հայաստանում` մինչև $1200»,- ասել է Հակոբյանը:
Հակոբ Հակոբյանը հաղորդել է նաև, որ երևանյան հյուրանոցներն ամանորյա սեզոնին կգործեն 50% զեղչով: Նրա խոսքով, Հայաստանի Հյուրանոցների ասոցիացիայի և Երևանի քաղաքապետարանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն դեկտեմբեր-հունվար ամիսներին Ասոցիացիայի մեջ մտնող ութ երևանյան հյուրանոցներ կգործեն 50% զեղչով: