14 հունիսի 2011 - 21:44 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Բակո Սահակյան. Ստեփանակերտի օդանավակայանը երկրի ռազմավարական կարևորագույն օբյեկտներից մեկն է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ԿԱ քաղաքացիականավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում քաղաքացիական ավիացիայի զարգացմանը և այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման աշխատանքներին, որոնց մասին տեղեկություններ է ներկայացրել ԼՂՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը:

Արցախի նախագահն ընդգծել է, որ օդանավակայանը հանդիսանում է հանրապետության ռազմավարական կարևորագույն օբյեկտներից մեկը, որի շահագործման ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է իրականացվեն անթերի ձևով, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ