Ինչպես հայտնում է Mashable-ը, քառամյա Tumblr բլոգային պլատֆորմն այժմ ունի ավելի շատ գրանցված բլոգեր, քան 8-ամյա WordPress բլոգային պլատֆորմը։
Հունվարին Tumblr-ն ուներ ավելի քան 7 միլիոն անհատական բլոգ, իսկ այժմ այդ թիվն երեք անգամ գերազանցվել է՝ հասնելով 20. 873,182, որը 85,000-ով ավելի է, քան WordPress.com-ինը։
WordPress-ի այս հաշվարկի մեջ ընդգրկված չեն բոլոր այն բլոգերը, որոնք հյուրընկալում-աշխատում են (host) WordPress-ի բաց կոդավորմամբ պլատֆորմով՝ WordPress.org-ից։
WordPress.com-ում գրանցված են այնպիսի հայտնի բրենդեր, ինչպիսիք են CNN-ը,TED-ը, National Football League-ը։
Իսկ Tumblr-ի բլոգերը ֆունկցիոնալ տեսանկյունից ավելի շատ նման են սոցիալական մեդիայի կամ Facebook էջերի։ Tumblr-ում հիմնականում ժամանցային բլոգեր են։