16 հունիսի 2011 - 19:14 AMT
Հայկական պատվիրակությունը կմասնակցի Պետերբուրգյան 15-րդ միջազգային տնտեսական համաժողովին

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Պետերբուրգյան 15-րդ միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքներին: Ինչպես հաղորդում է ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը, պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:

Պետերբուրգյան համաժողովն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հովանավորությամբ, իսկ դրա երեք հիմնական թեմաները վերաբերում են համաշխարհային տնտեսական աճի ապահովմանը, տեխնոլոգիական առաջընթացի հեռանկարներին, Ռուսաստանում ստեղծագործական կապիտալի ձևավորմանը: