17 հունիսի 2011 - 11:53 AMT
Արցախի նախագահի հարցազրույցը ռուսաստանյան ամսագրին նոր շահարկումների առիթ է դարձել Ադրբեջանի համար

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանը հանձնարարվել է պաշտոնական Մոսկվայից պարզել ռուսական «Վոեննի դիպլոմատ» ամսագրում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հարցազրույցի հրապարակման հանգամանքները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը:

Այդ առնչությամբ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությունը պաշտոնական հարցապնդումով կդիմի ՌԴ ԱԳՆ-ին, հայտնում է 1news.az-ը:

«Վոեննի դիպլոմատ» ամսագրի մայիսյան համարում հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցը: Ադրբեջանին մասնավորապես վշտացրել է այն, որ ամսագիրը ներկայացրել է Բակո Սահակյանին պատշաճ ձևով՝ որպես ԼՂՀ նախագահ: