17 հունիսի 2011 - 12:52 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանում մտադիր են բարձրացնել «1-03» ծառայության որակը չինական շտապ օգնության մեքենաների օգնությամբ

Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2010 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում Հայաստանի «շտապ օգնության» ծառայությունը որպես նվիրատվություն կստանա շտապ օգնության 88 մեքենա: Նման որոշում է կայացվել ՀՀ կառավարության հունիսի 17-ի նիստում:

Ինչպես կառավարության ճեպազրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, մեքենաները ծառայությանը կտրամադրվեն արդեն մեկ շաբաթից՝ հավելելով, որ «շտապ օգնության» շարժակազմը չի նորացվել վերջին 20 տարում: Ըստ նրա, շտապ օգնության գծային մեքենաները, շտապ օգնության ռեանիմոբիլները և դրանց օժանդակ սարքավորումները նվիրաբերումը զգալիորեն կբարելավի «շտապ օգնության» ծառայության արդյունավետությունը՝ ծառայության աշխատակիցները կիրազեկեն մոտակա հիվանդանոցին հիվանդի տեղափոխման մասին և համապատասխան հաստատությունն արդեն լիովին պատրաստ կլինի ընդունելու իր հիվանդին:

ՖՈՏՈՇԱՐՔ