17 հունիսի 2011 - 14:13 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
2012 թ. Հայաստանում ակնկալվում է էլեկտրոնային ստորագրությունների կիրառման աճ

Հունիսի 17-ի իր նիստում Հայաստանի կառավարությունն «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ կանոնադրական խնդիրները լուծելու նպատակով 25 մլն դրամով ավելացրել է վերջինիս կանոնադրական կապիտալը։

Ինչպես ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը նիստի ժամանակ, այժմ Հայաստանում 5 հազարից ավելի ընկերություններ օգտվում են էլեկտրոնային ստորագրությունից, ներդրվել են էլեկտրոնային հարկային հաշվետվության, էլեկտրոնային արտոնագրման համակարգերը։ Ակնկալվում է, որ հաջորդ տարվանից ՓԲԸ-ն իր ծախսը կհոգա էլեկտրոնային ստորագրության վաճառքից ստացած շահույթով։

ՖՈՏՈՇԱՐՔ