Վերջին 100 տարվա մեջ առաջին անհամ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի առաջին այցը Ջավախք պատմական իրադարձություն դարձավ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: Նա նշել է, որ Ջավախքում կաթողիկոսին դիմավորեցին տասնյակ հազարավոր մարդիկ: Թորոսյանը բարձր գնահատեց Գարեգին Երկրորդի ելույթը հավատացյալների առջև: Թորոսյանը նշեց, որ վիրահայությունը, մասնավորապես ջավախահայությունը «հոգևոր սնունդի կարիք ունի»: «Այս հովվապետական այցը նոր խթան կհանդիսանա իր ազգային ինքնությունը պահպանել ձգտող տեղի հայերի համար»,-ասել է Թորոսյանը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Վրաստան այցելեց հունիսի 10-15-ը, հանդիպումներ ունեցավ Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի և Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ: 100 տարվա մեջ առաջին անգամ նա հովվապետական այցով եղավ Ջավախքում: