15 դեկտեմբերի 2000 - 18:37 AMT
ԻՐԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
15.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Իրանի արտգործնախարարի տեղակալ Ալի Ահանին Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահ Անդրեյ Նիկոլաեւի հետ հանդիպմանը առաջարկել է հրավիրել հանդիպում ` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Իրանի մասնակցությամբ, որտեղ կքննարկվեն տարածաշրջանային անվտանգությանը առնչվող հարցեր:
Իրանցի դիվանագետը հայտարարել է, որ «հաջորդ փուլում այս գործընթացին կարող է միանալ նաեւ Թուրքիան»: --0--