«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Panasonic KXTS 500 և Panasonic KXTG1311 ֆիքսված հեռախոսների վաճառքի մեկնարկի մասին՝ համապատասխանաբար 7000 և 19500 դրամ արժողությամբ:
«ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է ընդլայնել հեռախոսների տեսականին` առաջարկելով ճանաչված ընկերությունների արտադրության ֆիքսված հեռախոսներ: Մեր կողմից առաջարկվող կապի ժամանակակից և մատչելի տեխնոլոգիաները, ինչպես նաև ճկուն և շահավետ սակագները թույլ են տալիս մեր հաճախորդներին ստանալ անհրաժեշտ հեռահաղորդակցության ծառայությունները մատչելի գնով»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Panasonic KXTG1311 ռադիոհեռախոս և Panasonic KXTS 500 քաղաքային ֆիքսված հեռախոս կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում: