Վանուատուի նոր կառավարությունը չեղյալ է հայտարարել Աբխազիայի անկախության ճանաչման մասին նախորդ կառավարության որոշումը: Ինչպես հաղորդում է վրացական GHN գործակալությունը, այդ մասին այսօր լրագրողներին է հայտնել Վրաստանի ԱԳՆ Աֆրիկայի, Ավստրալիայի և Օվկիանիայի երկրների բաժնի տնօրեն Զուրաբ Ալեքսիձեն: Նրա խոսքով, այսօր տարածվել է Վանուատուի նոր կառավարության մամլո հաղորդագրությունը, որի համաձայն, ներկայիս կառավարությունը չեղյալ է հայտարարում Աբխազիայի անկախության ճանաչման մասին նախորդ կառավարության ընդունած որոշումը: Այն մասին, որ խաղաղօվկիանոսյան Վանուատու պետությունը ճանաչել է Աբխազիայի անկախությունը, մայիսի 31-ին հաղորդել էր Աբխազիայի արտգործնախարար Մաքսիմ Գվինջիան: